Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Օբաման վճռական է զենքի շրջանառության սահմանափակման հարցում

Օբաման վճռական է զենքի շրջանառության սահմանափակման հարցում
05.01.2016 | 17:05

Սպիտակ տունը հրապարակել է զենքի շրջանառության սահմանափակման միջոցառումները, որոնք նախագահ Բարաք Օբաման մտադիր է ձեռնարկել՝ շրջանցելով Կոնգրեսին՝ հաղորդում է Reuters-ը: Օբաման ծրագրում է զենքի բոլոր դիլերներին պարտավորեցնել ստանալ արտոնագիր, ստուգել գնորդների կենսագրությունը՝ այժմ զենք կարելի է գնել առանց ստուգման՝ համացանցում կամ ցուցահանդեսներում: ԱՄՆ նախագահը մտադիր է ալկոհոլի, ծխախոտի, հրազենային զենքի և պայթուցիկ նյութերի բյուրոյում հավելյալ վարձել 200 գործակալների՝ զենքի շրջանառության օրենքին հետևելու համար: Նա պատրաստվում է դիմել Կոնգրեսին 500 մլն դոլար հատկացնելու խնդրանքով՝ հոգեբուժական օգնության մատչելիությունը բարձրացնելու նպատակով:
Օբաման նաև կհանձնարարի պաշտպանության, արդարադատության և ներքին անվտանգության նախարարություններին մշակել «խելացի զենք», որը կկրակի միայն արտոնագիր ունեցող տիրոջ ձեռքում:

Դիտվել է՝ 1369

Մեկնաբանություններ